Ավստրալուհի թենիսիստ Էշլի Բարտին կիսաեզրափակչում 6-7 (4-7), 6-3, 6-3 հաշվով հաղթել է ամերիկուհի Ամանդա Անիսիմովային և դուրս եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:
Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե։
Եզրափակչում Բարտին կմրցի չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ, ով մյուս կիսաեզրափակչում առավելության է հասել Յոհանա Կոնտայի նկատմամբ։