ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Էսփերին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ նրան կողմ է քվեարկել 90 հոգի, իսկ դեմ՝ 8:
Արդեն տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ով առաջարկել էր նրա թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 7 ամիս այն բանից հետո, երբ Ջեյմս Մեթիսը հրաժարական տվեց ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության հեն համաձայն չլինելու պատճառով:
Նշվում է, որ այդ պաշտոնը արդեն 70 տարի է, ինչ այդքան երկար ժամանակով թափուր չէր մնացել: