Աշխարհ

Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում․ իրանցի պաշտոնյա

ԱՄՆ հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մաջտաբա Զոննուրը, տեղեկացնում է Mehr-ը:

Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա չեղարկել է Իրանի ուղղությամբ ավիահարված հասցնելու հրամանը ավիահարված հասցնելուց 10 րոպե առաջ: Զոննուրի խոսքով՝ դա «քաղաքական բլեֆ» է:

Նրա կարծիքով՝ եթե ամերիկացիները վստահ լինեին, որ հարձակումը կհաջողվի, ապա դա կանեին:

Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հավելել է, որ Իրանի զինված ուժերը զսպման համակարգ են ստեղծել՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ 36 ռազմաբազաները Իրանի վերահսկողության տակ են:

Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ