1976-ի Ֆրանսիայի Բաց առաջնության չեմպիոն, աշխարհի նախկին 4-րդ ռակետ իտալացի Ադրիանո Պանատտան պատմել է, թե ինչու է որոշել թենիսի նոր կենտրոն բացել Տրեվիզոյում:
«Իմ միտքն այն է, որ պետք է զարգացնել դասական թենիսը: Թենիսին պետք են ավելի շատ Ռոջեր Ֆեդերերներ ու ավելի քիչ Ռաֆայել Նադալներ:
Ժամանակակից թենիսում դու կարող ես հասնել հաջողության միայն եթե ուժեղ ես ֆիզիկապես ու հոգեբանորեն: Մենք հասել ենք սահմանային կետի: Եթե ոչինչ չանենք, ապա շուտով կդադարեն թենիս խաղալ», – Պանատտայի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը:
Ֆեդերերը կարիերայի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի» 20 մրցաշար: Նադալի ակտիվում 19 հաղթանակ է: ATP-ի վարկանիշում շվեյցարացին 3-րդն է, իսպանացին՝ 2-րդը: