Այսօր հայտնի դարձավ, որ «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Նա մեկնաբանել է այս իրադարձությունը։
«Ես շատ ուրախ եմ. Ես սպասում էի այս օրվան, և այժմ ես ունեմ մեկ տարի, որը շատ կարևոր է ինձ համար:
Միշտ ասել եմ, որ «Միլանում» խաղալը նման է տանը լինելուն: Այստեղ ես ինձ իսկապես զգում եմ ինչպես տանը: Եթե ես կարողանամ այստեղ մնալ ցմահ, ուրախությամբ կմնամ:
Պիռլոի հետ աշխատանքը շատ հեշտ է, նա ճիշտ մտածելակերպ ունի: Նա ունի այն էներգիան, որն ամեն օր փոխակերպում է թիմը, ուզում է մեզանից ստանալ հնարավորինս լավ արդյունք», – Իբրահիմովիչի խոսքերը փոխանցում է ակումբի լրատվական բաժինը: