fbpx
Իրավական

Եթե Կոստանյանը չներկայանա, ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք․ ՀՔԾ պետ

«Մարտի 1»-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն:

«Արդյո՞ք արդարադատությունը նրանց կարող է հասնել, սա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,-հավելեց նա։

Թե ինչ կլինի Գևորգ Կոստանյանի ճակատագիրը, Սասուն Խաչատրյանը լրագրողներին հորդորեց սպասել 48 ժամ:

«Եկեք սպասենք, եթե Գևորգ Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ ինֆորմացիա կտրամադրենք»,- ասաց նա՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը չի կարող հետախուզում հայտարարել այս կամ այն մեղադրյալի նկատմամբ, այդ գործառույթը վերապահված է ոստիկանությանը:

Ինչ վերաբերում է 22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործին՝ նա տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է:

Խոսելով համացանցում հայտնված աղմկահարույց տեսանյութի մասին, որտեղ ոստիկաններն անձին կտտանքների են ենթարկում, ՀՔԾ պետը նշեց, որ ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունցել 2008-2010 թվականներին, ուստի այդ ժամանակ խոշտանգման համար նախատեսված հոդվածը դեռևս ընդունված չի եղել, հետևաբար՝ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում էլ չէին կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ