fbpx
Իրավական
12:30 04/03/2020

Եթե մարդ պետք է որոշում կայացնի՝ ուրիշի կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ․ Արման Աբովյան

Ստիպված եմ ասել, որ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս փաթեթը բերվել է հապճեպ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Պատգամավոտի կարծիքով հիմնական փոփոխություններից յուրաքանչյուրը յուրովի կարևոր է, ուստի կարիք կա առանձին-առանձին քննարկելու դրանք: Նա ընդգծեց, որ փոփոխությունները փաթեթով բերելը սխալ է:

«Խնդիրը նրանումն է, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրույթները, որոնք կան, դրանց մի մասի հետ համաձայն ենք, կան դրույթներ, որոնք պետք է քննարկել»,-ասաց նա:

Անդրադառնալով դատավորի թեկնածուի հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից 25-ի իջեցնելուն՝ Արման Աբովյանն ասաց, որ նոր ավարտած ուսանողը չի կարող որոշել կյանքի ճակատագիր:

«Եթե մարդ պետք է որոշում կայացնի ուրիշ մարդու կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ: Կարող է լինել փայլուն իրավաբան, վունդերկինդ, բայց կան դրույթներ, պահեր, երբ այդ նժարի վրա դրվում է մարդու ներքին համոզմունքը և այդ պարագայում ոչ մի հոգեբանական թեստեր այդ կանխարգելիչ դերը չեն կատարի»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ