Իրավական
12:40 04/03/2020

Հրազդանում 81-ամյա կնոջը դաժանաբար սպանել են

Կոտայքի մարզում մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել։

Shamshyan.com-ը  տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ կնոջ մարմնի վրա կա դանակի 10 հարվածի հետք։

Երևանից Հրազդան է ժամանել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ