Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչից առաջ նշել է, որ իր թիմը, չնայած Նեյմարի բացակայությանը, պետք է փորձի անպայման հաղթանակ տոնել: Այս մասին տեղեկացնում է Globo Esporte-ն:
«Այս պահին Նեյմարը լավագույն բրազիլացի ֆուտբոլիստն է: Երբ նա պատրաստ է, նրան կանգնեցնելը գործնականում անհնար է: Պետք է նշեմ, որ մենք նրանից բացի շատ այլ բարձրակարգ խաղացողներ ունենք:
Եթե Նեյմարը մեր կողքին լիներ, մեզ համար շատ ավելի լավ կլիներ: Բայց քանի որ նա վնասվածք ունի, պետք է առաջադրանքը կատարենք առանց նրա»,-ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։
Նշենք, որ մրցաշարի եզրափակչում բրազիլացիները մրցելու են Պերուի հետ: Խաղը տեղի է ունենալու այսօր՝ ուղիղ կեսգիշերին: