Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքները պատասխանել է հարցին, թե ինչ է լինելու, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպանվի։
Այս մասին նա ասել է CBS-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ ուկրաինացիներն ունեն ծրագրեր, որով ապահովելու են կառավարության շարունակականությունը, բայց այդ մասին չի կարող խոսել։
Նա նաև վստահորեն պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտության է դատապարտված։