Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարել է, որ եթե ինքը ուզենար կորոնավիրուսից փախչել, Դանիայից կփախչեր դեպի Հայաստան և ոչ հակառակը, քանի որ այնտեղ վիճակը շատ ավելի վատ է։
Նա նշել է․
«Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ»։
Բացի այս Ռևազյանը նշել է, որ հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության և բժիշկների վերաբերմունքի առումով Հայաստանն ավելի շահեկան վիճակում է։ Ռևազյանը պատմել է, որ երեկ հիվանդանոց է գնացել և տեսել, որ ընդանրապես նույն տեխնիկան չունեն, ինչպես Հայաստանում, իսկ բժիշկները նույն ձև ուշադիր չեն։ «Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքի կողքին լինել, ես սովոր եմ հեռակա աշխատանքի էլ: Ես հիմա պաշտոնապես դեկրետում եմ, բայց ամեն օր կոմպյուտերի առաջ աշխատում եմ»,- հայտնել է նա։
Ռևազյանը տեղեկացրել է․ «Եթե մենք ունենայինք ազգային ավիափոխադրող, որը ֆինասվորեր պետությունը, այս իրավիճակում պետությունը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա ավելի սահմանափակ է կորուստը»։
Որևէ կառույց չի կարող մեր քաղավիացիային զրկել իր իրավասությունները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականության հետ կապ չունի, ասել է Տաթևիկ Ռևազյանը: Ըստ նրա՝ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից պարզապես ժամանակավոր վերցրել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու թույլտվությունը:
Նրա խոսքով՝ Հայկական քաղավիացիան արձագանքելու է Եվրոպայի գործընկերների դիտարկումներին։ Որոշումը բողոքարկելու են: