Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ:
Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը:
Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում և ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։
ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/249179273147381/?__xts__[0]=68.ARBRD8-1iGKYQD4Q2i068Co61679UOWltY_PI0zgfkKs6ZX8KZmgzGDmgNDZb_xpFnhB4UH2w1al47lEiXss9IQjQVcOiLR74vUBMnqHy4Y4-DzfscqGfKHvK8BTWgbJVpZXl_yacj8k_TvJQYu9Ivf0ZYcahU5hwWE80VECqaYjoXqBC2_TDkDR5IN5ejsXWA54uBxTc0Q45erzSITiHo77WClnI8TvMuBRWi-UyExBolCzdmI8vrGGyAp-g_OAGkOjzQFEfcabmX2q6fbrHbulagq64r11uqv6HSTxESQZpvMl8sSAxA3x-qzLiilcwwHqCaeeaGNL8-rJU_lzp_dc90CuXHAfrKs&__tn__=-R
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։