fbpx
Սպորտ

Եթե ընկնելն օգնում է 11-մետրանոց վաստակել, ապա ինչու՞ չդիմել այդ քայլին. Մանե

Մանեն մեկնաբանել է Գվարդիոլայի խոսքերն իր մասին։ Մանեն կարծում է, որ Գվարդիոլան այդ քայլով ցանկանում էր հրավիրել մրցավարների ուշադրությունը «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ:

Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» խաղի վերջում հաղթանակ կորզեց «Սաութհեմփթոնից», իսկ «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում խփեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղի հաղթական գնդակը. աչքի ընկավ հենց Մանեն: Հետխաղյա հարցազրույցում «քաղաքայինների» մարզիչը հայտարարել է, որ Մանեն «երբեմն սիմուլյացիայի է դիմում, երբեմն էլ անհավանական գոլեր է խփում»:

«Ես կարծում եմ, որ դա խորամանկ քայլ է նրա կողմից, որպեսզի հրավիրի մրցավարի ուշադրությունը, բայց ես պարզապես կխաղամ իմ ֆուտբոլը, ինչպես ես միշտ անում եմ: Ես ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ է նա ասում, քանի որ դա ֆուտբոլի մի մասն է:

Նա անհանգստանու՞մ է «Լիվերպուլի» համար: Գուցե, ես չգիտեմ: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես հաստատ պատրաստ կլինեմ ներդնել բոլոր ուժերը, որպեսզի օգնեմ թիմին։ Եթե դրա համար 11-մետրանոց նշանակեն, ապա նորից եմ այդպես անելու։ Եթե ընկնելն օգնում է 11-մետրանոց վաստակել, ապա ինչու՞ ոչ: Բայց այն, ինչ Յուրգենն ասաց, ճիշտ է։ Ես սիմուլյանտ չեմ», – ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցել Liverpool Echo-ն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ