fbpx
Աշխարհ

ԵՏՄ առաջնորդները կողմ են հանրային միասնականությանը և տնտեսության կայունացմանը․ ՏԱՍՍ

Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները և առևտրային պատերազմները։

ԵՏՄ տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․

«Բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և անշեղորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին»։

Փաստաթղթում նշվում է, որ պետություններն ամեն ինչ անում են երկրների տնտեսությունների վրա համավարակի ազդեցությունը մեղմացնելու համար։ ԵՏՄ առաջնորդները կողմ են հանրային միասնականությանը և տնտեսության կայունացմանը։

ԵՏՄ անդամները հաստատ համոզված են, որ համավարակի դեմ պայքարը չպետք է հանգեցնի ստեղծված կոոպերատիվ կապերի խզմանը, միջազգային առևտրի սառեցմանը, ներդրումային գործունեության դադարեցմանը։ Երկները հաստատել են, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքները վերացնելու համար միասնական աշխատանքի շարունակման պատրաստակամություն է պետք։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ