ետմ
ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ միասնական Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք…
Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությունը կլինի նոյեմբերին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային հարցերը և հաստատել ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները, ազգային օպերատորին և ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները: Քննարկման…
Վարչապետ մամուլի խոսնակի դիմել է ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև…
Որոշ ապրանքներ արտահանելիս թույլտվություն այլևս անհրաժեշտ չէ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ մաքսային գործառնություններ կատարելու համար: Միաժամանակ կոմիտեից հայտնում են, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի…
ՊԵԿ-ն արդեն 57 մլն դրամ վերադարձրել է տնտեսվարողներին
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հայտնում է, որ ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն…
ԵՏՀ-ի կողմից չեղարկվել է մի քանի ապրանքների մաքսային հայտարարագրումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեքշաբթի՝ ամսի 12-ին կայացած նիստում չեղարկել է անդամ պետությունների միջև մի քանի ապրանքային խմբերի առևտրում պարտադիր մաքսային հայտարարագրումը, որոնց թվում են ածուխը, տորֆը, սպիրտները, վիտամԱինները և ապրանքներ, բացի հում նավթից և նավթամթերքից, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ից: ԵՏՀ-ից նշել են, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի 2020…
ԵՏՄ առաջնորդները կողմ են հանրային միասնականությանը և տնտեսության կայունացմանը․ ՏԱՍՍ
Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները և առևտրային պատերազմները։ ԵՏՄ տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ «Բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և անշեղորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին»։ Փաստաթղթում…
ԵՏՄ-ում կարգելվի մի շարք մթերքների արտահանումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, ԵՏՄ-ից մի շարք մթերքների, այդ թվում՝ հնդկաձավարի, տարեկանի, բրնձի, արևածաղկի սերմերի արտահանումը մինչև հունիսի 30-ը արգելելու որոշում է ընդունել, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի նիստի արդյունքներով՝ որոշվել է Եվրոպական տնտեսական միության երկրներից առանձին տեսակի մթերային ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի հաստատմանը ուղղված միջոցառումների…
Հայաստանում այս պահին պարենի խնդիր չկա. Մհեր Գրիգորյան
Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, այսօր` մարտի 25-ին քննարկվել է ՀՀ-ում պարենի հարցը, քանի որ մարտի 20-ից ՌԴ-ն հացահատիկային կուլտուրանների արտահանումը դադարեցրել է ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Հարցում մասնավորապես նշվել է, թե Ռուսաստանից հացահատիկի արտահանման դադարեցումը ի՞նչպես կանդրադառնա մեր պարենային անվտանգության վրա: Փոխվարչապետը պատասխանել է, որ ԵՏՄ հարթակում բարձրաձայնել…
Հանձնաժողովի նիստում խոսվել է լաստանավեր ձեռք բերելու հարցի մասին
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց, որ համաձայնագիրը 2019թ.-ին ստորագրվել է ԵՏՄ երկրների ղեկավարների միջև. «Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ երկրների ներքին ջրային ուղիներում նավարկության կարգը, դյուրացնում երկրների նավերի մուտքը ջրային տարածքներ, բեռների փոխադրումը»: Աղբյուրը հավելում…
ԵՏՄ-ում կդիտարկվի ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը․ TACC
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կդիտարկեն այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին TACC-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աղբյուրը։ Ռուսաստանի…
ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր ստորագրեց ԵՏՄ անդամ 3 երկրի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունվարի 23-ից Հայաստանում են ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների կամ պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նպատակը ֆուտբոլային համագործակցության հուշագրի ստորագրումն է: Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ ավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի…
Հուսով եմ՝ ԵՏՄ-ում կշարունակենք արդյունավետ համագործակցության ոգով․ Նիկոլ Փաշինյան
Կարծում եմ՝ արդյունավետ համագործակցություն ստացվեց։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի սկզբում։ Նա նշեց, որ օրակարգի բոլոր հարցերի շուրջ մասնակիցների մոտ կոնսենսուս կա: «Տարին ավարտում ենք լավ տրամդրությամբ: Այդ կապակցությամբ մենք միանգամից կարող ենք անցում կատարել փաստաթղթերի ստորագրամանը: Դա լավ նշան է, լավ մթոնոլորտ: Քանի որ Հայաստանն ավարտում է…
Մելքումյանը նշեց իր ղեկավարած հանձնաժողովի երկու հիմնական խնդիրները
Մեր խորհրդարանական հանձնաժողովի առջև երկու հիմնական խնդիր կա։ Դրանցից մեկը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է միության շրջանակում, և հինգ տարի հետո մենք բոլորս կհայտնվենք մեկ տնտեսական գոտում։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի…













