Էտնա հրաբուխը նորից «արթնացել է»

Հոկտեմբերի 18-ին Էտնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել, որն ուղեկցվել է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ։ Այս մասին հայտնել են Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երևանի ժամանակով 05:06-ին) տեղի է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էտնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել է ոչ մեծ պայթյուններով և մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով և շիկացած խարամի կտորներով:

Քանի որ բոլոր այդ երևույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին:

Ամենաթարմ