fbpx
Աշխարհ

EuroMillions վիճակախաղում Մեծ Բրիտանիայի բնակիչը մեծ գումար է շահել

Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions վիճակախաղում շահել է 57 մլն ֆունտ սթերլինգի (69,2 մլն դոլար) ջեքփոթը:

The Sun պարբերականը վկայակոչել է Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի նորկայացուցիչ Էնդի Քարթերին:

Քարթերը տոմսերի տերերին խորհուրդ է տվել անմիջապես կատարել «մեծ շահումի» ստուգում: Քարթերը ասել է, որ մասնակիցները վերջին 25 տարում բարի գործերի մեջ ահռելի ավանդ են ունեցել։

«Ամեն շաբաթ միջինը մոտ գրեթե 30 մլն ֆուրտ սթերլինգ են ստանում ցը, որոնք օգնում են ամենատարբեր նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ վայրի կենդանիների բնակության վայրերի պահպանման»,―ասել ե Քարթերը։

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից: Այն սկզբում անցկացվել ՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ նաև Ավստրիյում, Բելգիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Շվեյցարիանյում և Լիխտենշտեյնում:

Ըստ վիճակախաղի կանոնների՝ շահողն իրավունք ունի անհայտ մնալ, ինչը նախընտրում են անել եվրոպացիների գերակշիռ մեծամասնությունը՝ մեկ ժամում դառնալով խոշոր կարողության տեր:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions-ում շահել էր 170,2 մլն ֆունտ (221 մլն դոլարից ավելի)՝ դառնալով Միացյալ Թագավորության  պատմության մեջ ռեկորդային չափի մրցանակի տերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ