Հայաստանը հյուրընկալելու է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը

Հրապարակող՝

Հայաստանը հյուրընկալելու է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով 2026 թվականի մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է լինելու։ Փոխարենն աշխատանքային կլինի ապրիլի 18-ը` շաբաթ օրը։ Այս որոշումը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմամբ, որը Հայաստանի համար կարևոր միջոցառում է։

Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 50 պետության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը պահանջում է Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկության արդյունավետ կազմակերպում։ Որոշման նախագծում նշվում է, որ միջոցառման կարևորությունը և Հայաստանի մասնակցության մակարդակը պահանջում են աշխատանքային օրերի փոփոխություն։

Ամենաթարմ