Աշխարհ

Էվերստից 3 տոննա աղբ է հավաքվել

CNN-ի հաղորդմամբ՝ երկու շաբաթվա ընթացքում Էվերեստից 3 տոննա աղբ է հավաքվել։ Գործընթացն իրականացրել են 14 կամավորներ, որոնք իրենց աշխատանքը կշարունակեն 45 օր։

Նշվում է, որ աղբը 8000 մետր բարձրությունից կիջեցնեն ուղղաթիռները։

Բացի հայտնաբերված տարատեսակ առարկաներից, գտնվել է նաև 4 դի։

Տեղեկացնենք նաև, որ Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել էին կամավորներին, քանի որ աղբը սպառնալիքի տակ էր դրել Էվերեստի ողջ էկոհամակարգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ