Եվրահանձնաժողովը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կտրամադրի դրամաշնորհ: Դրամաշնորհի չափը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ ամբողջությամբ կհաշվվի պատմական տաճարին հասցված վնասը: Այս մասին հայտարարություն են արել Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունում:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար 10 միլիոն եվրո է տրամադրելու է Իլ Դե Ֆրանս շրջանի ղեկավարությունը: Այս մասին հայտարարություն է արել շրջանի խորհրդի նախագահը:
Ֆրանսիացի մեծահարուստ, գործարար Պինոների ընտանիքը, որը տնօրինում է Artemis և Kering ընկերությունները, 100 մլն եվրո է հատկացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է դրամահավաքի մեկնարկի մասին։