fbpx
Աշխարհ

Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման ծրագիր. Euractiv

Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։ Այդ մասին հայտնել է Euractiv-ը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պատրաստած փաստաթղթի նախագիծը։

Պարբերականի տվյալով՝ նախագիծը բաղկացած է 10 կետից և միտված է Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը, Իսրայելի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության երաշխավորմանը:

Ակնկալվում է, որ Բրյուսելում հունվարի 22-ին կայանալիք արտգործնախարարների նիստի գլխավոր թեմաներից մեկը կլինի Մերձավոր Արևելքում հակամարտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ