fbpx
Մշակույթ

Մանկական Եվրատեսիլ 2022-ի հայաստանյան ներկայացուցիչ ընտրելու համար հայտարարվել է մրցույթ

Առաջին ալիքն Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:

Մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Առաջին փուլը հաղթահարած դիմորդներից երկրորդ փուլում պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում:

Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին հաղթել էր Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող 14-ամյա Մալենան ելույթ էր ունեցել 9-րդ համարի ներքո։ Նա կատարել էր «Քամի-քամի» ստեղծագործությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ