fbpx
Սպորտ

Եվրոպայի Լիգա. Արսենալ-Ղարաբաղ

Այսօր երեկոյան տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղերը: Մասնավորապես, Երևանի ժամանակով 00:00-ին Լոնդոնի «Արսենալը»  սեփական հարկի տակ կընդունի ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Վերջին տուրից առաջ լոնդոնցիները ունեն 13 միավոր և գործնականում ապահովվել են ուղեգիր դեպի փլեյ-օֆֆ, իսկ ադրբեջանական ակումբը, որն ունի 3 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը, անկախ արդյունքից արդեն դուրս է մնացել հետագա պայքարից: Ըստ նախնական տեղեկությունների Հենրիխ Մխիթարյանը կհայտավորվի խաղին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ