fbpx
Հասարակություն

Մեքենաների առքուվաճառքով զբաղվողները կառավարության մոտ բողոքում են տուգանքներից

Մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 13-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են լուծել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի մեքենա ներմուծելու հետ կապված տուգանքների խնդիրը:

«Մենք ուզում ենք, Վրաստանի նման, մեքենան բերենք մեր անունով՝ տասը հատ կլինի, հինգ, թե քսան: Ես չգնամ ուրիշի անունով փաստաթուղթ բերեմ, որ հարկ չմուծեմ: Ֆիքսված գումար ձևակերպեք ամեն մեքենայի համար, մենք բերենք՝ մուծենք: Ոչ մի խնդիր չունենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ցուցարարների հետ հանդիպման եկած ՊԵԿ ներկայացուցիչն ասաց՝ հարցը քննարկման ենթակա է, և առաջարկեց պահանջը ձևակերպել ու փոխանցել իրենց, որպեսզի կառավարությունում քննարկեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ