fbpx
Աշխարհ

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մեջ

Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ:

Բանաձևում անդրադարձ կա նաև Ադրբեջանին։

Ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ:

Նշվում է, որ Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ