fbpx
Աշխարհ

Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը. Իրանի ԱԳՆ

Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը նախաձեռնողականության և գործնական միջոցներով: Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին հաղորդում է Mehr-ը:

«Կարծում ենք, որ չնայած ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրսբերմանը, Եվրոպան և Գերմանիան կարող են ներդրում ունենալ միջուկային համաձայնագրի պահպանման ու տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ գործնական միջոցներով»,- ասել է նա:

Անդրադառնալով Թեհրանում Իրանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, Մուսավին նշել է, որ երկու կողմերը «լավ, բաց և կառուցողական» բանակցություններ են վարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ