Արևելյան Եվրոպան կրկին ջերմային ալիքի տակ է: Մի շարք երկրներում ջերմաստիճանն անցել է 40 աստիճանից Ցելսիուսից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիական Բորդո քաղաքում երկուշաբթի գրանցվել է +41.2 ջերմաստիճան, որը 2003-ին սահմանած ռեկորդից բարձր է:
Օթերևութաբանները կանխատեսել են ջերմաստիճանի բարձրացում ամբողջ Եվրոպայի տարածքում, այդ թվում Բելգիայում, Գերմանիայում և Հոլանդիայում:
«Շոգերն արդեն շատ հաճախակի բնույթ են կրելու և ինտենսիվ են լինելու»,- ասել են օդերևութաբանները:
Ֆլորենցիայի տարածքում իշխանությունները հայտարարել են վտանգի նարնջագույն աստիճան: Իսկ Փարիզում ջերմաստիճանը կարող է հինգշաբթի հասնել +40.4 աստիճանի: