Խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա. Եղոյանը՝ Եվրախորհրդարանի զեկույցի մասին

Հրապարակող՝

Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները. բանավեճ-քննարկում` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում

Ամենադիտվածներ

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է ԵԽ զեկույցները Հայաստանի և Ադրբեջանի մասին: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Զեկույցներում խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անցած տարվա սեպտեմբերին, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը և փոխկապակցվածության մեջ է դրվել Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի բարելավման հետ:

Մյուս կողմից` գովասանքի են արժանացել Հայաստանում իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում: Գովասանքի է արժանացել նաև այն կամքը, որ առաջ է տանում այդ բարեփոխումները, չնայած դժվարություններին»,- ասաց Եղոյանը:

Ամենաթարմ