fbpx
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 30-ի և 31-ի ցերեկը, ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-ին, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ից մինչև ապրիլի 2-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                27.00C (1970թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -7.50C (2003թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 10.30C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի զգալի նվազում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ