Աշխարհ

Դուբայում բացվեց Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը

BBC News-ի հաղորդմամբ՝ Դուբայում բացվել Է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը, որն ավելի վաղ մեկ տարով հետաձգվել Էր COVID-19-ի համավարակի պատճառով:

Ավելի քան 190 երկիր ցուցահանդեսի աշխատանքի 182 օրվա ընթացքում ցուցադրելու է տեխնիկայի, գիտության և արվեստի բնագավառում իր ձեռքբերումներն ու ինովացիաները:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ ցուցահանդեսը բացված է համարել Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ