F-35 նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լուրջ ազդեցություն կունենա. Աքար

Ամենադիտվածներ

Ամերիկյան F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լրջագույն ազդեցություն կունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը:

Նրա խոսքով՝ F-35 նախագիծը «կոմերցիոն պայմանագիր» է, և Թուրքիան կպաշտպանի իր բոլոր իրավունքները:

Ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա, Աքարը հույս է հայտնել, որ 2 երկրներն էլ կկարողանան այս հարցում «կառուցողական ճանապարհով» առաջ ընթանալ: Նա նաև կրկնել է Թուրքիայի կոչը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռները գնելու հարցով ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել ԱՄՆ խնդիրները քննարկելու համար:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Էսփերը Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Անկարային բացառում են F-35-ի ծրագրից և նա Ս-400 ձեռք բերելու դեպքում, որի մատակարարումը պետք է սկսվի հուլիսին, պատժամիջոցների կբախվի: Նախօրեին ԱՄՆ Սենատը քվեարկել էր Թուրքիայի 5-րդ սերնդի F-35 օդանավերի և համապատասխան տեխնոլոգիաների փոխանցման արգելքի օգտին:

Ամենաթարմ