Հուլուսի Աքար
Էրդողանը հայտնել է Պուտինի հետ սպասվող բանակցությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Քաղաքական գործիչն ասել է, որ մտադիր է այս շաբաթ հեռախոսով խոսել Ռուսաստանի ղեկավարի հետ։ Թուրք առաջնորդը նաև հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն Ուկրաինայի հիմնախնդրի լուծման համար։ Թուրքիայի պաշտպանության նախարար…
Զրուցել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային մի շարք հարցեր։ Հաստատվել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի վաղեմի հարաբերությունները պաշտպանական ոլորտում։
Թուրքիան հայտարարում է Սիրիայում նոր ռազմական օպերացիայի մեկնարկի մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զիզնուժի նոր ռազմական օպերացիայի՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ըթնացքով շարունակում է իր ռազմագործողությունը: Նախարարը…
ՌԴ-ն մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը թուրքական զինուժի տեղակայման վայրերի մասին ստույգ տեղեկություն ունենալով հանդերձ է օդային հարձակում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Հուլուսի Աքարն ասել է, որ իրենք տեղյակ էին պահել ռուս պաշտոնյաներին թուրքական զորքի տեղակայման վերաբերյալ և չնայած դրան Ռուսաստանը հարձակում…
ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում…
Թուրքիան չի հեռացնի իր դիտակետերը Սիրիայի հյուսիսից․ Աքար
Թուրքիան չի հեռացնի իր 12 դիտակետերը Սիրիայի հյուսիս-արւևմուտքից: Այս մասին, ինչպես փոխանցում է Associated Press-ը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է: «Մենք ոչ մի դեպքում չենք տարհանի մեր 12 դիտակետերը, որոնցում մեր զինվորները հերոսաբար և մեծ նվիրվածությամբ կատարում են իրենց պարտականությունները խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Մենք կշարունակենք այդտեղ գտնվել»,-ասել է նա: Նշվում է,…
Թուրքիան վստահեցնում է՝ Լիբիայի հետ կնքված պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար
Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով նշյալ պայմանագրի վերաբերյալ Հունաստանի հակազդեցությանը: Այս մասին գրել է Ermeni Haber-ը։ «Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Աքարը նշել…
Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի 70-ամյանին կապակցությամբ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին ընդառաջ հոդված է հրապարակել Euronews-ում: Աքարի հոդվածի հիմնական թեման դաշինքի ու Թուրքիայի միմյանց նկատմամբ ունեցած պարտականությունների կատարումն է, մասնավորապես Սիրիայի հյուսիսում Անկարայի նախաձեռնակած ռազմական գործողությունների համատեքստում: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Թուրք նախարարը հոդվածի սկզբում նշել է, որ Թուրքիան միշտ…
Մեր նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է․ Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել հայտարարությամբ՝ ռուս-թուրքական համատեղ հերթապահության մասին Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված «անվտանգության գոտում»: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը: Հերթապահությունը կանցկացվի համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված հուշագրի: «Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի որքան հնարավոր է շուտ: Մենք աչք չունենք ոչ մեկի հողի վրա, մեր նպատակը անվտանգության…
Թուրքիայի պաշտպանության նախարարը թռիչք է իրականցրել ուսումնական ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրորդ օդաչուի կարգավիճակում թռիչք է իրականացրել Տ-38 գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռով: Ինքնաթիռն օդ է բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 121-րդ ավիաբազայից, որը հայտնի է «մեղուների պարս» անվամբ, և թռչել է Էգեյան ծովի վրայով։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
F-35 նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լուրջ ազդեցություն կունենա. Աքար
Ամերիկյան F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լրջագույն ազդեցություն կունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը: Նրա խոսքով՝ F-35 նախագիծը «կոմերցիոն պայմանագիր» է, և Թուրքիան կպաշտպանի իր բոլոր իրավունքները: Ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա, Աքարը…
Պենտագոնի ղեկավարն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը շարունակում են քննարկումները
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շարունակում են շփումները՝ կապված Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունները մնում են «բացարձակ լավատեսական»՝ չնայած ռուսական S-400-եր գնելու դեպքում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից…
Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Նախիջևանում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարի հանդիպումը: Նշենք, որ այնտեղ հունիսի 7-ից սկսվել են «Անխափան եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի նախարարը նշել է, որ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ: Թուրք նախարարը ևս գոհունակություն է հայտնել…
Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով այցելել է Անկարա։ Այցի ընթացքում անդրադառնալով փետրվարի 14-ին սիրիական հարցի առթիվ կայանալիք Պուտին-Էրդողան-Ռուհանի եռակողմ հանդիպմանը՝ Շոյգուն հույս է հայտնել, որ այդ հանդիպումից առաջ կողմերին կհաջողվի կոորդինացնել Սիրիայում իրենց գործողությունները։ Շոյգուն ընդգծել է նաև, որ հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտի ռուս և…










