Թուրքիան կդիտարկի Ռուսաստանից մարտական ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Թուրքիային մատակարարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես նշել են գործակալության աբյուրները, եթե Թուրքիային բացառեն F-35-երի ծրագրից, նա այլընտրանքներ կփնտրի, ներառյալ ռուսական կործանիչների գնումը։ Միևնույն ժամանակ Թուրքիան կմշակի սեփական մարտական ինքնաթիռներ ու բալիստիկ հրթիռներ։
Գործակալությունը գրում է, որ Անկարան պատրաստվել է նաև Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներին՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ և արդեն ունեցած ամերիկյան ռազմական տեխնիկայի համար հիմնական պահեստամասերի մեծ քանակություն է կուտակել։

