fbpx
ՏՏ

20:45 7/8/2019

Facebook-ում երկար ժամանակ է՝ չի գործում livemap գործիքը

Facebook-ի գործիքներից մի քանիսն այլևս չեն գործում։

Սոցցանցը նախկինում ուղիղ եթերների քարտեզի հնարավորություն էր տալիս (livemap), որի միջոցով հնարավոր էր լինում հասկանալ՝ աշխարհի որ ծայրում ինչ է կատարովում, եթե այդ վայրից որևէ օգտատեր ուղիղ հեռարձակում էր միացրել հրապարակային եղենակով։ Երբ քարտեզը բացվում էր, երևում էին կապույտ կետեր, որոնց վրա սեղմելով՝ միանում էր ուղիղ եթերը։

Այժմ քարտեզի համար նախատեսված հղումը տանում է Facebook Watch բաժինը (https://www.facebook.com/livemap), որտեղ հնարավոր է դիտել տարբեր տեսանյութեր։ Սակայն այն բարդացրել է օգտատերերի հնարավորությունները՝ գտնելու այն տեսանյութերը, որոնք ցանկանում են։

Facebook-ի մամուլի խոսնակը հայտնել է գործիքի հեռացման պատճառը։ Նրա խոսքով՝ այն թուլացնում էր սոցցանցի տեսանյութերի բաժնի աշխատանքը, և դրա կիրառելիության մակարդակը բավական քիչ էր։

Նշենք, որ այս գործիքի հեռացումը առաջացրել է բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը։

Եվս մեկ գործիք է հանվել․ նախկինում սոցցանցը հնարավորություն էր տալիս օգտատիրոջը իր ընկերոջը առաջարկել, որ նա ընկերության հայտ ուղարկի որևէ այլ օգտատիրոջ։ Այն կիրառելու համար անհրաժեշտ էր մտնել ընկերոջ պատ․ գործիքը տեղակայված էր ետնանկարի ներքևում։

Հավանաբար Facebook-ը հեռացրել է գործիքը։ Սակայն այս մասին ընկերությունը որևէ հայտարարույուն չի տարածել։ Հայտնի չէ նաև՝ այն էլի կմիացվի, թե ոչ։

Վերեվ