fbpx
Սպորտ

Տեղեկատվական հոսքերը նպաստում են, որ Սփյուռքում մտածեն իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացման մասին. Եգանյան

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վստահ եմ՝ շատերիդ համար տեսանելի է հատկապես մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար պայմաններ ստեղծելուն ուղղված ՀՖՖ-ի գործուն քայլերը:

Տեղեկատվական ճիշտ ու ակտիվ հոսքերը նպաստում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները սկսեն մտածել իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացմանը օգնելու մասին, արդեն ունենք զանգեր ու նամակներ, որտեղ մարդիկ պատրաստակամություն են հայտնում գումարներ կամ գույք նվիրաբերել:

Հիմա կոնկրետ մեկ պատմության մասին. Սա Արարատի մարզի Լուսառատ համայնքն է, 25 տարի առաջ այստեղից գնացած ու Հոլանդիայում հաստատված Արմեն Հակոբյանը որոշել է իր ծննդավայրում մանկապատանեկան թիմեր կազմել, օգնել դրանց զարգացմանը, այս նվիրական գործում մեր հայրենակիցը ներգրավվել է նաև իր հոլանդացի ընկերներին, իսկ հոր` Հակոբ Հակոբյանի հորդորով, ով սովետական տարիներին ֆուտբոլ է խաղացել, պատրաստվում է վերականգնել տեղի մեծ մարզադաշտը, արդեն ընթանում են հաշվարկները:

Արմենի հետ ինձ հեռակա կարգով ծանոթացրել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Տիգրան Բալայանը, ինչի համար շնորհակալություն մեր դեսպանին, իսկ Հայաստանում ֆուտբոլային ներդրումներ անելու որոշումը մեր հայրենակիցները կայացրել են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի՝ ֆուտբոլի մասին տրված հարցազրույցներից մեկը արբանյակային հեռարձակմամբ դիտելուց հետո:

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում հայկական ֆուտբոլի զարգացման գործում, եթե ուզում եք օգնել՝ դիմեք մեզ, կամ ուղարկեք այս պատմությունը դրսում ապրող ու կայացած ձեր ընկերներին ու բարեկամներին, թող մեկ ավտոմեքենա կամ մեկ մեծ խնջույք քիչ լինի, դրա փոխարեն դուք կարող եք աննկարագրելի ուրախություն պարգևել Հայաստանի որևէ համայնքի ու մասնակցել երկրի զարգացմանը, դառնալ նրա մասինկը: Հատուկ շնորհակալություն Արարատի մարզպետին, աշխատանքներին ակտիվ հետևելու ու պատրաստակամության համար։ ՀՖՖ-ն աշխատում է»:

https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2437738286284139

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ