ՏՏ

Facebook-ի համահիմնադիրը ցանկանում է մասնատել սոցիալական կայքը

Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը ցանկանում է «մասնատել» սոցիալական կայքը: Նա այդ հարցով դիմել է ԱՄՆ իշխանություններին: Այս մասին գրել է The New York Times պարբերականը:

Հյուզը նշել է, որ այժմ Facebook-ը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին, երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց աշխատասենյակում:

Համահիմնադիրը կարծում է, որ սոցցանցն այժմ հսկայական չափեր ու ազդեցություն է ձեռք բերել, իսկ դրա գլխավոր տնօրենը պատասխանատվություն չի վերցնում իր վրա:

Նա նաև նշել է, որ Ցուկերբերգի կարծիքը նույնպես կարևոր է, քանի որ, միևնույն է, իրենք ընկերներ են:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ