ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։
Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ նախաքննությունը շարունակվում է: