Ռադամել Ֆալկաոն կարող է փոխել ակումբային գրանցումը:
Նրա պայմանագրի ժամկետը «Մոնակոի» հետ լրանում է հաջորդ ամռանը:
Ֆալկաոյի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Վալենսիան» է, նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկոն»:
Ֆալկաոի գործակալ Ժորժե Մենդեշը արդեն իսկ բանակցել է «Մոնակո»-ի փոխնախագահ Օլեգ Պետրովի հետ: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: