ՏՏ

SpaceX-ը տիեզերք է ուղարկել Falcon 9 հրթիռակիրը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արձակվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink ինտերնետային արբանյակների խմբով:

Հաղորդվում է Falcon 9 հրթիռակիրն արձակվել է Կանավերալ հրվանդանից՝ տեղի ժամանակով 04:25-ից (12:28): Հրթիռակրի առաջին աստիճանն, ինչպես ակնկալվում է, վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բնակիչներին ապահովել համացանցի լայնամասշտաբ հասանելիությամբ: Նախագծի իրականացումը մեկնարկել է 2018 թվականին: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է մոտ 12 000 արբանյակ արձակել:

Այս մասին հայտնում է SpaceX ընկերությունը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ