Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։
Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է հրաժարականը՝ շնորհակալություն հայտնելով «նվիրվածության և վճռականության համար»։
Ինչպես նշվել է Ելիսեյան պալատում, Բորնը կաբինետի այլ անդամների հետ կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Իր հրաժարականի նամակում Բորնը հանդես է եկել ծրագրված բարեփոխումները շարունակելու օգտին։ Բորնը Ֆրանսիայի նախարարների կաբինետը գլխավորում է 2022 թվականի մայիսից։
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը Բորնի ամենահավանական իրավահաջորդն էր անվանել կրթության նախարար, 34-ամյա Գաբրիել Աթտալին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս չկա։