Կատալոնական «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին նորից վնասվածք է ստացել «Աթլետիկի» դեմ խաղում, որն անցկացվում էր Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։
Ֆատին փոխարինվեց հանդիպման 61-րդ րոպեին ու չկարողացավ զսպել արցունքները։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ֆատիի վնասվածքի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Բարսայի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆատին վնասել է ձախ ազդրը, բայց վնասվածքի լրջությունը պազելու համար նա դեռ պետք է թեստ անցնի։
💔 Ansu Fati pic.twitter.com/NKVf2uwcQN
— Mundo Deportivo (@mundodeportivo) January 20, 2022
