Սպորտ

Լիպին նշել է, թե ով է ֆավորիտ Սկուդետոյի համար պայքարում

Մարչելո Լիպպին կանխատեսել է Իտալիայի չեմպիոնական մրցավազքի ելքը.

«Վերջին երկու ամիսների ընթացքում ես կարծում էի, որ «Ինտերը» հաջողություն կունենա։

Նրանք ֆավորիտի տեսք ունեին, ավելի վչռական էին, ձեռքի տակ ունեին հանդիպում, բայց «Բոլոնիայի» խաղը փոխեց ամեն ինչ: Այժմ «Միլանը» առավելություն ունի. Երկու միավորի առավելություն և լավագույն արդյունքները դեմ առ դեմ խաղերում: Ես կնշեմ «Միլանին» [որպես ֆավորիտ].

Ինձ դուր է գալիս Ստեֆանո Պիոլին, նա գործնական մարզիչ է՝ գերազանց կազմակերպվածությամբ։ Նա իր թիմին հանգստություն է հաղորդում։ Ինչ-որ չափով մենք նման ենք։

Չեմ կարծում, որ «Ինտերը» հնաոճ ֆուտբոլ է խաղում: Ինձագին լավ է տիրապետում տեխնիկական ռեսուրսներին: Նա սխալ է հասկացել «Բոլոնիայի» խաղը, բայց բոլոր թոփ ակումբների համար դժվար էր խաղալ «Ինտերի» դեմ»,- ասել է Իտալիայի նախկին գլխավոր մարզիչ La Gazzetta dello Sport-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ