fbpx
Հասարակություն

Ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել մեր պայքարը, ժամը 19։00–ին եկեք Ֆրանսիայի հրապարակ. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնում է, որ ինքը վստահ է՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։

Վանեցյանը հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։

«Ոստիիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք, ևս մեկ անգամ խնդրում եմ սադրանքների չտրվել», – ասաց նա։

«Ցանկացած տեղեկատվություն, որը մատուցվում է իշխանության կողմից, մինչև հավատալը, խնդրում եմ, վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել։ Այնքան են վախեցած, որ սկսել են կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենց ֆեյքերով հավանում են ու ուրախանում», – նշեց «Հայրենիք» կուսակցութան նախագահը։

Նա ասաց, որ ժամը 19։00-ին ներկայացնելու են իրենց վաղվա անելիքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ