Augsburger-allgemeine.de.-ի հաղորդմամբ՝ «Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մնում է զբաղեցրած պաշտոնում։
Ցորկը հայտնել է, որ իրենք սկսելու են նոր մրցաշրջանը նույն ձևով։
«Մենք նորից միտված ենք գրոհելու։ Մենք փոխվստահության լավ հարաբերություններ ունենք թիմի ներսում։ Մենք անպայման բանակցելու ենք պայմանագրի երկարաձգման համար (Ֆավրի հետ/խմբ․), երբ կգա ճիշտ պահը»,- նշել է Միխայիլ Ցորկը։
Մինչ այս տեղեկություն կար, որ «Բորուսիան» մտադիր է հրաժարվել 62-ամյա մասնագետի ծառայությունից։