Ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում. Վանեցյան

Հրապարակող՝

Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան. Արթուր Վանեցյան

Ամենադիտվածներ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հերթական ժողովի ընդմիջմանը ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել: Վանեցյանը սակայն նշել է, որ ֆեդերացիայի շենքում են և ֆեդերացիայի ժողովին և ԱԱԾ վերաբերող հարցերի չի պատասխանի:

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ այս ծրագրում: Ստադիոնը պետք է կառուցվի ներդրողների գումարով: ՀՖՖ նախագահը նշել է, որ ազգային ստադիոնը Երևանում չի կառուցվի, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որևէ մարզում:

Այն հարցին, թե ի՞նչ է սպասվում «Հրազդան» ստադիոնին, որը հայկական ֆուտբոլի լավագույն տարիների խորհրդանիշն էր համարվում:

«Մասնագետների գնահատմամբ` «Հրազդանը» մարզադաշտը, ինչքան էլ վերանորոգեն և վերակառուցեն, չի կարող համապատասխանել միջազգային չափորոշիչներին, այսինքն` այնտեղ չենք կարողանա անցկացնել միջազգային խաղեր: »,- ասել է ՀՖՖ նախագահը:

Ամենաթարմ