fbpx
Ժամանց

Ամառային տրամադրություն հաղորդող Feels like summer երգը և տեսահոլովակը. Childish Gambino

Դոնալդ Գլովերը, նույն ինքը` Չայլդիշ Գամբինոն թողարկեց Feels like summer տեսահոլովակը 2018-ի հուլիսին։ Թե՛ տեսահոլովակը, թե՛ երաժշտությունն ու բառերը ստեղծում են ամառային մթնոլորտ։

Տեսահոլովակը անիմացիոն է։ Անիմացիան արել է Ջաստին Ռիչբուրգը։ Նա ստեղծել է տեսահոլովակի 63 կերպարներից յուրաքանչյուրը։ Կերպարները վերցված են տարբեր հայտնի մարդկանցից։

Հոլովակն այսպես է սկսվում. Գլովերը ականջակալներով զբոսնում է ամառային քաղաքով և նկատում է տարբեր մարդկանց և նրանց առօրյան։ Օրինակ՝ Դրեյքը վազում է հեծանիվի հետևից, Միշել Օբաման մխիթարում է լացող Քանյե Ուեսթին ։

Տեսահոլովակում ներկա են նաև Չենս դը Ռեպպերը, Ուիլ Սմիթը, Ջեյդն Սմիթը, Նիկի Մինաժը, Տրևիս Սկոտը, Բիյոնսեն, Սնուփ Դոգը և այլոք։

Չնայած երաժշտությունը հույսի և ազատության զգացում է տալիս, սակայն բառերը այնքան էլ լավատեսական չեն։ Օրինակ այս հատվածում «I’m hopin’ that this world will change, but it just seems the same» (Հուսով եմ աշխարհը կփոխվի, բայց կարծես՝ այն մնում է նույնը) ակնհայտ են հիասթափվածության և տխրության զգացումները։

Իսկ այս հատվածներում՝ «Men who made machines that want what they decide» , «Air that kill the bees that we depend upon» (Մարդիկ, ովքեր այնպիսի մեքենաներ են սարքել, որ անում են այն ինչ իրենք ցանկամում են այն, Օդ, որը սպանում է մեղուներին, որոնցից կախված ենք) երևում են ավելի գլոբալ խնդիրներ, որոնք առկա են գրեթե ամբողջ աշխարհում։

Այս գործը շատ կրեատիվ և ակտուալ է: Այն կատարյալ ձևով ներկայացնում է ամառային տրամադրությունը, միառժամանակ խոսելով գլոբալ խնդիրներից և մարդկային նուրբ հոգեբանությունից։

 

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ