fbpx
Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն մեր Հայրենիքի:

Տարեմուտը լավ առիթ է գնահատելու ձեռք բերվածը և արժևորելու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նախանշելու և պլանավորելու հաջորդող տարիների անելիքները:

ԱԻՆ համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,

Չնայած մի շարք դժվարություններին՝ անցնող տարին, այդուհանդերձ, ոլորտի պատմության մեջ կմնա որպես անհավանական թվացող ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Համակարգի ողջ անձնակազմի համախմբված և միասնական աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց լուծել համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ:

Ինչպես բազմիցս եմ ասել՝ արտակարգ իրավիճակների նախարարության ցանկացած աշխատակից փրկարար է: Փրկարար է իր բնույթով, տեսակով ու ծառայությամբ: Ամանորի նախաշեմին ցանկանում եմ առաջնահերթ երախտիքի առանձնահատուկ խոսքեր ուղղել մեր համակարգի աշխատակից-փրկարարներին, ովքեր գիշեր ու զօր ծառայում են մեր ժողովրդին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ սրտացավորեն պայքարում են մեր բնակչության կյանքի և առողջության համար։

Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության և հաջողությունների տարի։ Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքերը փոխանցում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ