Կառավարություն
23:30 02/03/2020

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 2-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները:

Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորեց Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ