«Ֆերարիի» գործադիր տնօրեն Լուկա Կամիլերին հայտարարել է, որ իտալական թիմը դեռևս հեռու է համաձայնության նոր պայմանագրի ստորագրումից, որը երաշխավորում է թիմի մասնակցությունը 2020 թվականից հետո կայանալիք առաջնությանը:
«2021 թվականի նոր կանոնակարգի ընդունումը գործընթացի սկիզբն է։ Առջևում մեզ շատ աշխատանք է սպասվում Ֆորմուլա-1-ի, ՖԻԱՅԻ և թիմերի հետ։ Այո, մենք կողմ քվեարկեցինք նոր կանոնակարգին և չօգտագործեցինք վետոյի իրավունքը։ Մենք գոհ մնացինք զարգացման ընտրված ուղղությունից և սկզբունքներից, բայց արժե շատ մանրամասներ պարզել։
Հարկ է նշել, որ առաջատար թիմերը, ինչպես և «Ֆերարին», կկրկնապատկեն ծախսերը հաջորդ տարի 2021 թվականի մրցաշրջանին նախապատրաստվելու համար, քանի դեռ ուժի մեջ չեն մտել բյուջեների սահմանափակումները»,- Կամիլերիի խոսքերն է փոխանցել Grand Prix-ը։
