Ֆերգյուսոնը ինձ համար հայր է ֆուտբոլում․ Ռոնալդու-Azat TV
Սպորտ
19:33 01/09/2021, 19:33

Ֆերգյուսոնը ինձ համար հայր է ֆուտբոլում․ Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ «կարմիր սատանաների» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է եղել թիմ վերադառնալու գլխավոր գործոնը:

Նա նշել է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարևոր դեր է խաղացել դեռ այն ժամանակվանից, երբ ինքը 18 տարեկանում միացել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ինձ համար հայր է ֆուտբոլում: Նա ինձ շատ օգնեց, ինձ սովորեցրեց շատ բաներ:

Իհարկե, նա մեծ դեր խաղաց: Մենք անընդհատ կապի մեջ ենք, նա անհավանական անձնավորություն է: Ինձ իսկապես դուր է գալիս նա, և նա էր հիմնական պատճառը, որ ես վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ», – ասել է ֆուտբոլիստը։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ